Սույն Գաղտնիության քաղաքականությունը կարգավորում է «Արդշինբանկ» ՓԲԸ-ի /այսուհետ՝ Բանկ/ ardshinbank.am պաշտոնական կայքի, Բանկի մոբայլ հավելվածի և սոցիալական ցանցերի Օգտագործողների վերաբերյալ տեղեկությունների հավաքագրման և օգտագործման պայմանները:

1. Սույն Գաղտնիության քաղաքականությունը /այսուհետ՝ Կանոններ/ կարգավորում է «Արդշինբանկ» ՓԲԸ-ի /այսուհետ՝ Բանկ/ ardshinbank.am պաշտոնական կայքի, Բանկի մոբայլ հավելվածի և սոցիալական ցանցերի Օգտագործողների վերաբերյալ տեղեկությունների հավաքագրման և օգտագործման պայմանները:

2.Օգտվելով Կայքից Օգտագործողը ընդունում է Կանոններով սահմանված պայմանները և տալիս է իր համաձայնությունը` Կանոններով ներկայացված եղանակով Օգտագործողի անձնական տվյալների մշակման համար:

Բանկը կարող է հավաքագրել Օգտագործողների կողմից սեփական կամքով տրամադրվող անձնական տվյալներ, այդ թվում՝

  • տվյալներ, որոնք Օգտագործողը լրացնում է Կայքում նույնականացվելու և Բանկի ծառայություններից օգտվելու նպատակով, 
  •  տվյալներ, որը Օգտագործողը լրացնում է Կայքից օգտվելու ընթացքում լրացվող հայտերի և Բանկի հետ հաղորդակցության ընթացքում,
  •  Կայքի օգտագործման հարմարավետության բարելավման և օգտագործման օրինաչափությունների մասին տեղեկություններ՝ “Cookie”-ների և նմանատիպ տեխնոլոգիաների օգտագործմամբ,
  • տեխնիկական տվյալներ՝ IP հասցե, դիտարկիչի տեսակ, օպերացիոն համակարգ, շարժական դիտարկիչի տեսակ և տեղեկատվություն այն մասին, թե ինչ եղանակով է Օգտագործողը օգտագործում Կայքը:

3. Բանկը կարող է օգտագործել հավաքագրված տեղեկատվությունը՝ 

  • Օգտագործողի հարցումներին պատասխանելու, թարմացումներ տրամադրելու և ծառայությունների հետ կապված կարևոր տեղեկություններ ուղարկելու համար,
  • Օգտագործողի նախասիրությունների և վարքագծի հիման վրա Բանկի կողմից մատուցվող ծառայությունները բարելավելու և նոր ծառայություններ առաջարկելու նպատակով,
  •  Օգտագործողի պահանջներին համապատասխանող սպասարկման որակի ապահովման և բարձրացման նպատակով Կայքի բարելավման համար,
  •  Բանկի և Օգտագործողի միջև պայմանագրով ամրագրված ցանկացած պարտավորության իրագործման նպատակով,
  • կայքում առկա տեղեկության վերաբերյալ փոփոխությունների մասին ծանուցելու նպատակով,
  •  հնարավոր խնդիրների և չարաշահումների բացահայտման և դրանց համապատասխան հնարվոր լուծումների տրամադրման նպատակով:

4. Բանկն իրականացնում է համապատասխան տեխնիկածրագրային և վարչակազմակերպչական միջոցառումներ՝ պաշտպանելու Տվյալների սուբյեկտների վերաբերյալ տեղեկությունները չարտոնված մուտքից, փոփոխությունից, բացահայտումից կամ ոչնչացումից:

5. Բանկը չի վաճառում, փոխանցում կամ այլ կերպ հասանելի դարձնում Օգտագործողի անձնական տվյալները երրորդ անձանց՝ առանց այդ մասին Օգտոգործողների նախնական համաձայնության:

6. Բանկը կարող է հրապարակել տեղեկությունները ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերում, Բանկի կամ այլ անձանց իրավունքների, գույքի կամ անվտանգության պահպանման նկատառումներից ելնելով: Բանկը թույլ չի տալիս որևէ երրորդ կողմի իրականացնել Կայքի տիրույթում Օգտագործողների պահվածքի ուսումնասիրություն:

7. Բանկը չի հավաքագրում անձնական տեղեկություններ 16 տարեկանից ցածր անձանցից՝ առանց ծնողների, խնամակալների կամ հոգաբարձուների համաձայնության: 

8. Սույն Կանոնների ցանկացած փոփոխություն ուժի մեջ է մտնում Բանկի պաշտոնական կայքէջում տեղադրվելու պահից: